Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

19 նոյ 2021 13:49

Անկարայից Երևան է ժամանել աէրոտաքսի, ուղևոր տեղափոխել Իրաք

Երևանում ժամեր առաջ վայրէջք է կատարել Անկարայից մեկնած մասնավոր ինքնաթիռ, ապա 12.15-ին ինքնաթիռը դուրս է եկել Զվարթնոց միջազգային օդանավակայանից։ Տեղեկություններ ճշտելու համար փորձեցինք կապվել քաղավիացիայի կոմիտե։ Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։ 




«Հազարավոր չվերթներից մեկն է։ Այո, եկել է օդանավը գնացել է։ Չգիտեմ, քանի հոգի է տեղավորվում, բայց փոքր օդանավ է, որը եկել է, որպես աէրոտաքսի»։


Վարչությունից տեղեկատվություն չտրամադրեցին, թե ովքեր են օգտվել ինքնաթիռի աէրոծառայությունից, սակայն նշում են, թե հնարավոր է, որ Հայաստանից մասնավոր ինքնաթիռ են պատվիրել այլ երկիր գնալու նպատակով և ինքնաթիռը եկել է Անկարայից՝ այդ թռիչքն իրականացնելու նպատակով:


«Եկել է մարդկանց է վերցրել, տեղափոխել է այլ երկիր։ Դա միշտ եղել է, միշտ կլինի, նորություն չէ։ Իմ կարծիքով, մենք սևեռվում ենք, իսկ նման չվերթները հազարավոր են։ Հիմա մեկը պատվիրել է օդանավ, մոտակա օդանավը եղել է Թուրքիայում, եկել, տարել իր ուզած երկիր։



Նույն օդանավը կարող էր լինել Ռուսաստանից։ Այդ աէրոտաքսիները ամբողջ աշխարհով պտտվում են։ Որպեսզի հետ չգնան բազա, տեսնում են մոտակա պատվիրատուն որտեղ է, մոտենում են։ Նույն խնդիրն է, ոնց որ տաքսին, բայց արդեն ավելի վճարունակ մարդկանց համար»։


Նշենք, որ Cessna 550 Citation Bravo տիպի ինքնաթիռը 13.19-ին վայրէջք է կատարել Իրաքում՝ Էրբիլի օդանավակայանում։ Ինքնաթիռը նախատեսված է բիզնես կարգի թռիչքների համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր