Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը          Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ       Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից    

22 նոյ 2021 11:17

ՌԴ-ում վթարի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից դի է ընկել ՝ կոկորդը կտրած. սպանվածը հայ է

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում ավտոմեքենան բախվել է ցանկապատին, ինչից հետո բեռնախցիկը բացվել է ու այնտեղից ճանապարհին է ընկել տղամարդու դի՝ կոկորդը կտրած: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:


Մեքենայում գտնվողները փախել են, ինչի մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։


Դեպքը տեղի է ունեցել ժամը 4:10-ի սահմանում։ Mitsubishi Galant-ը, որից ընկել է դին, պատկանում է Օրենբուրգի շրջանի 57-ամյա մի բնակչի։


Ականատեսների վկայությամբ՝ վթարից հետո մի քանի հոգի դուրս են վազել մեքենայից ու անհետացել անտառում։


Ավելի ուշ դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկու բահ, պարան և պայուսակներ։ Ըստ ամենայնի, հանցագործները դիակը տանում էին թաղելու։


Կասկածյալները հետախուզվում են։


Ինչպես ավելի ուշ պարզվել է՝ սպանվածը ծնունդով Երևանից 50-ամյա Արկադի Ղազինյանն է, որը 1996 թվականից բնակվում է Սանկտ Պետերբուրգում։ Նախնական տվյալներով՝ նա անվադողերի բիզնես է ունեցել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր