ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին          Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն       Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ    

22 նոյ 2021 16:41

Թուրքիան էլ իր նպատակներին է փորձում հասնել․ Ադրբեջանի «ձեռքով» ձգտելու է մոտենալ կամ տիրանալ Սյունիքը Հայաստանի մյուս մարզերին կապող միակ մայրուղուն

«ՀՀ արևելյան սահմանների երկայնքով Ադրբեջանի ագրեսիան և շարունակվող էսկալացիաները կանխատեսելի և սպասելի էին։ Միջազգային հանրության լռության ներքո և Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունների կողմից համարժեք քայլեր չձեռնարկելու հետևանքով՝ Ադրբեջանը շարունակում է անպատիժ ներխուժել և դիրքավորվել ՀՀ սուվերեն տարածքում»,- «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանը։


Փորձագետն ընդգծել է․ օգտվելով սահմանազատման և սահմանագծման գործընթացի անորոշություններից` Ադրբեջանն զբաղեցնում է ռազմավարական գերիշխող դիրքեր` հայկական բնակավայրերի և ճանապարհների վրա հսկողություն սահմանելու նպատակով։


«Բարենպաստ բարձունքներին հենակետեր տեղադրելով` թշնամին հետապնդում է նաև մարտավարական նպատակ, այն է՝ փոքր ուժերով ավելի ընդգրկուն տարածքներ վերահսկելը և անընդունելի պայմաններ թելադրելը։ Նշվածին հասնելով` Ադրբեջանը դիվանագիտական առումով իր համար առավել լավ դիրքերից հանդես կգա առաջիկա բոլոր բանակցություններում, կփորձի պարտադրել ՀՀ–ի հետ խաղաղության կնքում՝ իր պայմաններով կամ պայմանագրերում ավելացնելով իր համար շահեկան այլ կետեր»,- ասել է նա։


Վլադիմիր Հարությունյանի խոսքով՝ Թուրքիան էլ ի՛ր նպատակներին է փորձում հասնել․ Ադրբեջանի «ձեռքով» ձգտելու է առավել մոտենալ կամ տիրանալ Սյունիքը Հայաստանի մյուս մարզերին կապող միակ մայրուղուն, ինչի փոքր սցենարն արդեն իրականացվել է՝ Գորիս–Կապան հատվածում։


«Ակնհայտ է, որ Ադրբեջանին համապատասխան ռազմաքաղաքական խորհրդատվությունների հետևանքով հատկացրել են որոշակի դերակատարություն՝ «ավագ» ընկերոջ՝ Թուրքիայի շահերը սպասարկելու և նրա առաջխաղացումը դեպի Կասպյան տարածաշրջան ապահովելու նպատակով։ Միաժամանակ, դա Իրանի դեմ ուղղված և սպասվող «Պարսից ծոց–Սև ծով» տնտեսական կապուղու դեմն առնելու քայլ է, քանի որ նշված մայրուղով ուղեբեռների փոխադրումները կազմակերպելու համար շահագրգիռ կողմերը ստիպված կլինեն հաշվի նստել ՀՀ–ով անցնող միակ խոշոր ճանապարհը հսկող երկրի հետ»,-նշել է փորձագետը։


Հարությունյանն անդրադարձել է նաև Հայաստանի արևելյան սահմաններին տիրող իրավիճակի հետևանքով Արցախին սպառնացող և օրեցօր խորացող ռիսկերին։


«Թշնամու խոշոր ուժերի կենտրոնացումը Արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում, պարտադրում է ուժեղացնել մեր զինված ստորաբաժանումների ներկայությունը այդ ուղղություններով՝ դիմադրելու և պաշտպանվելու համար, իսկ Սիսիան–Գորիս ճանապարհի ցանկացած հատվածին տիրելով՝ Ադրբեջանը կփորձի վերջնականապես փակել ամբողջ Արցախի մատակարարումը և մեծ վերջակետ դնել Արցախի ինքնության և գոյության վրա»,- ընդգծել է Հարությունյանը։


Ռազմական փորձագետի համոզմամբ՝ այս պայմաններում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մինչև Արցախի կարգավիճակի վերջնական լուծումը, անհրաժեշտ անվտանգային միջավայր ստեղծելու նպատակով առաջին հերթին պետք է ակտիվացնի դիվանագիտությունը և ուժեղացնի Արցախի պաշտպանունակությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր