ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

23 նոյ 2021 16:14

Տեսանյութ.Պարեկները հետապնդել են կարգազանց վարորդներին, կիրառել «ճանապարհային ոզնի»․ նրանք բերման են ենթարկվել

Նոյեմբերի լույս 23-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ նկատել են առանց համարանիշերի «BMW» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վարորդները, չենթարկվելով պարեկների «Կանգ առ» պահանջին, մեքենաներով փախել են։ Ոստիկանությունից հայտնում են, որ պարեկային կարգախմբերը հետապնդել են, փորձել հարկադրաբար կանգնեցնել նրանց՝ անգամ կիրառելով «ճանապարհային ոզնի», ինչի հետևանքով ծակվել է «BMW»-ի անվադողը։


Կարգազանց վարորդները շարունակել են փախուստը՝ այդ ընթացքում վնասելով նաև պարեկների մեքենաներից մեկը և վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։


Ոստիկանությունից նշում են, որ հետապնդումը շարունակվել է, «BMW» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների վարորդները, դուրս գալով մայրաքաղաքից, ընթացել են Աբովյան քաղաքի ուղղությամբ։ Այնուհետև «BMW»-ն մտել է Երևան-Սևան ճանապարհի հյուրանոցային համալիրներից մեկի ավտոտնակ, իսկ «Տոյոտայի» վարորդը մեքենան կայանել է հյուրանոցի հարևանությամբ։


Պարեկների գործողությունների շնորհիվ հյուրանոցից ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկվել 6 անձ։ Բաժնում պարզվել է նրանց ինքնությունը։ Պարզվել է նաև, որ բերման ենթարկվածներից 28-ամյա երիտասարդը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։  Հանգամանքները քննությամբ պարզվում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր