Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

---

23 նոյ 2021 18:20

Նոյեմբերի 24-ին «Հայացք» մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ

Նոյեմբերի 24-ին, ժամը՝ 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Վահան Բադասյանը:
Թեման՝ Թշնամու կողմից ահագնացող պատերազմի համատեքստում համախմբման կոչ ողջ հայ ժողովրդին, հասարակական, քաղաքական լայն շրջանակներին:

Նոյեմբերի 24-ին, ժամը՝ 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը:
Թեման՝ Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները, գաղտնազերծված, նորահայտ փաստաթղթեր, ըստ որոնց  ՄԱԿ-ը չի ճանաչել Ադրբեջանի Հանրապետության սահմանները, Ազգերի լիգան չի ճանաչել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության սահմանները, բաց նամակ է ուղարկվել ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահներին, արտգործնախարարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կապված հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացում խորհրդային քարտեզներ հիմք ընդունելու վերաբերյալ:

Հարգելի գործընկերներ, այս պահին «Հայացք» մամուլի ակումբը գործում է  Արշակունյաց 6 հասցեում («Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գրասենյակ) Հեռ.091 500992, 098 500448

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր