Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»          Տեսանյութ.Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ       Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»    

24 նոյ 2021 19:23

Տեսանյութ.ՄԱԿ-ը և Ազգերի լիգան չեն ճանաչել Ադրբեջանի Հանրապետության սահմանները, Ադրբեջանի ծագումնաբանությունը գաղտնազերծված փաստաթղթերով

Տեսանյութ.ՄԱԿ-ը և Ազգերի լիգան չեն ճանաչել Ադրբեջանի Հանրապետության սահմանները, Ադրբեջանի ծագումնաբանությունը գաղտնազերծված փաստաթղթերով«Հայացք» մամուլի ակումբում քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը խոսեց իր հեղինակած «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» գրքում հրատարակված գաղտնազերծված, նորահայտ փաստաթղթերի մասին, ըստ որոնց ՄԱԿ-ը չի ճանաչել Ադրբեջանի Հանրապետության սահմանները, Ազգերի լիգան չի ճանաչել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության սահմանները, ինչպես նաև նշեց, որ բաց նամակ է ուղարկվել ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահներին, արտգործնախարարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կապված հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացում խորհրդային քարտեզներ հիմք ընդունելու վերաբերյալ:
 
«Ադրբեջանաարցախյան հակամարտությունը 30 տարվա պատմություն չունի, այն 103 տարվա պատմություն ունի: Հակամարտությունը ծագել է, երբ 1918 թվականին հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է Ադրբեջանի դեմոկրատական անունով պետությունը: Այդ պետությունը ստեղծվել է օսմանյան Թուրքիայի ծրագրմամբ»,-Ստեփան Հասան-Ջալալյանը թարմացրեց ադրբեջանցիների հիշողությունը՝ իրենց ծագումնաբանության վերաբերյալ:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր