Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

25 նոյ 2021 10:31

Մի­շուս­տի­նը քաղաքավարի մերժեց, չհանդիպեց Փաշինյանին. ռուսական կողմը ցույց տվեց, որ չի ներում իշխանության այս գործելաոճը, անգամ մանր «չարաճճիությունները

«Նոյեմբերի 18-20-ին Հայաստանում էին ԵԱՏՄ երկրների վարչապետները` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Տեղի ունեցան նեղ և լայն կազմով նիստեր, ստորագրվեցին 10-ից ավելի փաստաթղթեր։ Սակայն ուշագրավ է, որ այդպես էլ հանդիպում տեղի չունեցավ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների միջև։ Դա, սակայն, չի նշանակում, թե հանդիպում կազմակերպելու փորձեր հայկական կողմը չի արել։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմը ամեն ջանք գործադրել են ռուս գործընկերոջ հետ առանձնազրույց ունենալու համար, սակայն դա նրանց չի հաջողվել, քաղաքավարի մերժում են ստացել։ Ի դեպ, Փաշինյան-Միշուստին առանձնազրույցի տեղի չունենալը ժամանակի սղությանը վերագրելը տեղին չի լինի, քանի որ, ինչպես հետո պարզվեց, Ռուսաստանի Դաշնության վարչապետը ժամանակ է ունեցել նույնիսկ Հայաստանում հաճելի ժամանց անցկացնել «Մալխաս» ջազ ակումբում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հետ չհանդիպելն իր պատճառներն ունի։

Մասնավորաբար, ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ իշխանական խմբակցությունը ակնհայտ հակառուսական հիստերիա էր բարձրացրել, խորհրդարանից դուրս իշխանական և մերձիշխանական գործիչներն ու «միավորները» ևս հերթական անգամ ամեն ինչ փորձեցին գցել ռուսների «գրպանը»։ Ռուսաստանում վստահ են, որ այդ ամենը Նիկոլ Փաշինյանի ցուցումով է արվել, և փաստացի ռուսական կողմը ցույց տվեց, որ չի ներում իշխանության այս գործելաոճը, անգամ մանր «չարաճճիությունները»։ Ի դեպ, օրեր առաջ մենք նշել էինք, որ Ռուսաստանը Փաշինյանից պահանջել է «մեկուսացնել» Անդրանիկ Քոչարյանին՝ գտնելով, որ վերջինս նշյալ օրը խորհրդարանում հակառուսական հիստերիայի համակարգողներից է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր