Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճшնшկով կրակել է 15-ամյա երեխաների վրա    

25 նոյ 2021 11:38

Տեսանյութ. Մեզ պետք չի Սյունիքով Ադրբեջան այդ ճանապարհը, որովհետև մենք այդքան բեռ չունենք, այդ ճանապարհը պետք է Թուրքիային և պանթյուրքիզմով տառապողներին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հարցազրույց է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանն ու ներկայացրել կարևոր շեշտադրումները:


«Մեզ պետք չի Սյունիքով Ադրբեջան այդ ճանապարհը, որովհետև մենք այդքան բեռ, օրինակ՝ երկաթուղային, Իրան տեղափոխելու չունենք, չունենք նաև անվտանգային երաշխիքներ, այդ ճանապարհն այդ գնով մեզ պետք չէ: Այդ նոր ճանապարհի մեջ չկա տնտեսություն, կա թյուրքական շահ, որովհետև այդ ճանապարհը պետք է Թուրքիային և պանթյուրքիզմով տառապողներին», - նշել է Աշոտյանը:
 
Նա ընդգծել է`ապաշրջափակումը, ճանապարհների բացումը հետևանք պետք է լինեին Արցախի հարցի լուծմանը:
 
«Եթե որևէ մեկն այսօր կասի, որ Արցախի հարցը լուծված է, ուրեմն նա թուրք է, որովհետև դա ասում է Ալիևը: Եթե հարցը լուծված չէ, հետևանքները կոնֆլիկտի ինչպես ես վերացնում:
 
Այդ ճանապարհը պետք է բացառապես թուրքերին և թյուրքերին, և ես կարող եմ դա ապացուցել ցանկացած մարդու՝ Նիկոլից սկսած:
 
Անբարոյականություն է, երբ դու չես լուծել քո ազգային իղձը, բայց անձնական շահը գերադասելով՝ մտնում ես առևտրի մեջ թուրքերի հետ», - շեշտել է Աշոտյանը:

 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր