Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ          Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա       Անձը մեղադրվում է վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ    

25 նոյ 2021 14:08

Տեսանյութ.Գիտեմ՝ ինչի համար էին մեկօրյա ռազմական գործողությունները, այդպիսիք էլի լինելու են.

Չկա աշխարհում մի քարտեզ, որտեղ միլիմետրերով նշվում են տարածքները եւ սահմանները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կան իրավական ուժ ունեցող քարտեզներ եւ իրենք միլիմետրի ճշտությամբ գիտեն, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանները:

Հարցին, թե ինչի՞ համար էին մեկօրյա ռազմական գործողությունները, նա պատասխանեց. «Թե ինչի համար են՝ գիտեմ, բայց չեմ հնչեցնում: Այդպիսիք էլի կլինեն: Դա կապ ունի ոչ թե միջանցքի տրամադրման, այլ հետագայում միջանցքի ապահովման եւ սպասարկման հետ»:

Հարցին, թե ի վերջո, որ հատվածով կտրվի միջանցքը, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Որի շուրջ պայմանավորվեն: Հանձնաժողովը որ ճանապարհի վերաբերյալ համաձայնության գա, այդ ճանապարհով էլ աշխատելու է: Հանձնաժողովը ձեւավորում է կառավարությունը, որը պետք է ունենա մասնագետներ»:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր