Երբ բանակը վերացնում են, այլևս ի՞նչ տոն. «Հրապարակ»          Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել.«Հրապարակ»       Բաքուն, որը սպառնում էր հրթիռային հարձակմամբ հայկական ատոմակայանի վրա, սկսել է անհանգստանալ դրա անվտանգությամբ    

26 նոյ 2021 15:44

Պոստերը 3 անգամ առաջ ենք տվել, հետո Ռուսաստանը չի համաձայնվել, դրա համար զբաղեցրել ենք Խորհրդային միության սահմանները

«Ոչ մեկն էլ չի ուզեցել հետ քաշվի։ Երբ պարոն վարչապետը եկել է Գորիսում խորհրդակցություն է արել, ասել է՝ անցեք Սյունիքի պաշտպանությանը», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն՝ անդրադառնալով Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքներից զորքերը հետ քաշելու հրամանի շուրջ քննարկումներին։

«Հետո մեկ-մեկ անցել ենք նպաստավոր բարձունքների վրա Սյունիքի պաշտպանությանը՝ Նռնաձորից մինչև Խոզնավար», - ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Սյունիքից մոտ 3 000 մարդ ինժեներական աշխատանքներ է կատարել, պաշտպանություն իրականացրել։

«Մի ամիս համագործակցել ենք, որ այդ նեյտրալ «զոնան» պահենք։ Մենք 3 անգամ «պոստերն» առաջ ենք տվել։ Կուբաթլուի հատվածում 3 անգամ առաջ ենք տվել։ Հետո Ռուսաստանի Դաշնությունը չի համաձայնել։ Մենք պիտի զբաղեցնեինք Խորհրդային միության սահմանները, մեզ հետ են տվել, չեն համաձայնել։ Հանձնաժողով է եղել, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համագործակցել են, որպեսզի սահմանները մնան նույն տեղը, չեն համաձայնել։ Չեն համաձայնել, դրա համար մենք եկել ենք, զբաղեցրել Խորհրդային միության սահմանները», - հայտարարեց Սյունիքի մարզպետը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր