ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ          Պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն, պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ       Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավnր է, բայց իրեն լավ է զգում    

27 նոյ 2021 10:44

1 տարի անց քննարկում են «Աշխարհազորի մասին» օրենքի բացերը.արդյոք դա պայմանավորվա՞ծ է Հայաստանի գլխին կախված նոր պատերազմով.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել փակ քննարկում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն  «Աշխարհազորի մասին» օրենքի շուրջ քննարկման է հրավիրել ՀՀ մարզպետներին. ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Արարատի՝ Ռազմիկ Թևոնյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, զորահավաքային կառույցի իրավաբանական ծառայության պետ, գնդապետ Արեն Սարգսյանը և այլք: Մարզպետներից մի քանիսը երեկ համառորեն հրաժարվեցին փակ հանդիպումից մանրամասներ հայտնել, միայն ասացին, որ քննարկել են օրենքին առնչվող հարցեր՝ գուցե առաջիկայում օրենքում որոշակի փոփոխություններ արվեն։


Հիշեցնենք, որ «Աշխարհազորի մասին» օրենքն ընդունվեց անցած տարի՝ պատերազմի վերջերին, թե ինչու են մեկ տարի անց քննարկում օրենքի բացերը կամ դրա հնարավորությունները, արդյոք դա պայմանավորվա՞ծ է Հայաստանի գլխին կախված նոր պատերազմով, կփորձենք պարզել առաջիկայում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր