ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. տույժ տուգանքներ չեն հաշվարկվելու          «Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար       Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա    

30 նոյ 2021 10:17

Մտավախությո՞ւն կար սփյուռքահայերի հետ կապված. ինչո՞ւ եռակողմ հանդիպման օրը չեղարկվեցին Եվրոպայից Հայաստան մի շարք չվերթեր.«Իրավունք»

««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 26-27-ը Եվրոպայից Հայաստան մի շարք չվերթեր չեղարկվել են: Մարդիկ պարզապես ճամպրուկներով հայտնվել են անելանելի իրավիճակում: Նրանց ներքին կարգով ասվել է, թե Հայաստանն այդ օրերին խուսափում է չվերթներ ընդունելուց` կապված Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ:




Թե ինչ կապ ունի Եվրոպայի հայերի Հայաստան ժամանումը եռակողմ հանդիպման հետ, պարզաբանել են, թե հայաստանյան իշխանությունները մտավախություն ունեն, որ հանդիպման արդյունքներից հետո` Երեւանում բողոքի մեծ ալիք կբարձրանա, ինչին մասնակցելու համար կժամանեն նաեւ մեծ թվով սփյուռքահայեր: Հենց այս սցենարը խափանելու համար էլ խափանել էին նախատեսված չվերթերը»»,-գրում է թերթը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր