«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ          Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները       «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու է կալանավորվել «100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար»    

30 նոյ 2021 12:28

Մոսկվայում վերջին 69 տարում ամենաուժեղ տեղումներն անձրևի տեսքով, քաղաքացիներին խորհուրդ են տվել մնալ տներում

Մոսկվայում անցյալ երեկոյից սկսած ուժեղ անձրևներ են սկսվել, օդերևութաբաններն ակնկալում են, որ «Բենեդիկտ» ցիկլոնը երեքշաբթի կտարածվի մայրաքաղաքի վրա, որի հետևանքով Մոսկվայում ակնկալվում են ամենաուժեղ տեղումները վերջին 69 տարում:


Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղումա նելով «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնի մասնագետին, Մոսկվայում ակնկալվում է 23 մմ տեղումներ, ինչը կամզում է ամսական նորմայի 40 տոկոսը, այսինքն՝ երկու դույլ ջուր մեկ քառակուսի մետրին:


Օդերևութաբանի խոսքով՝ ինտենսիվ հորդառատ անձրևներ են տեղալու օրվա առաջին կեսին, իսկ երկրորդ կեսին կվերածվեն ձյան տեղումների՝ տեսանելիության վատթարացմամբ մինչև 900 մետրի:  


Քաղաքացիներին խորհուրդ են  տվել մնալ տներում, իսկ փողոցում քայլելիս չափազանց ուշադիր լինել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր