Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

30 նոյ 2021 14:52

Այո, երկրի առաջին դեմքերի բուժօգնությունն անվճար է,այլ երկրներից ժամանող բարձրաստիճան հյուրերը ևս պիտի օգտվեն անհրաժեշտ բժշկական օգնությունից

Երկրի առաջին դեմքերին բժշկական օգնություն տրամադրելը շատ անհրաժեշտ և ճիշտ մոտեցում է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա հորդորեց մի հարթությունում չդիտարկել զինծառայողներին արտահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագծին բացասական եզրակացություն տալու, սակայն վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին պետբյուջեի միջոցներով անձնական բժիշկ տրամադրելու փաստերը։

«Իրար հետ կապ չունեցող երկու հասկացությունները բերում եք նույն հարթության վրա։ Մեր զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները արտոնյալ պայմաններով օգտվում են բժշկական օգնությունից՝ իրենց նախընտրությամբ, թե որ բժշկական կենտրոնից օգտվեն», - ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությանը, ապա դա, Ավանեսյանի խոսքով, նաև ազգային անվտանգության հարց է։

«Առաջին դեմքերը, նաև այլ երկրներից ժամանող բարձրաստիճան հյուրերը ևս պիտի օգտվեն անհրաժեշտ բժշկական օգնությունից։ Դա ընդունված, ճիշտ պրակտիկա է», - ասաց Ավանեսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր