Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

30 նոյ 2021 19:36

Ջերմուկում ընտրապայքարի սև քարոզչությունը և իրականությունը

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները որոշ համայնքներում կարծես թեժ մթնոլորտում են անցնում։

Մասնավորապես, «Ապրելու Երկիր» կուսակցության կողմից առաջադրված Ջերմուկ համայնքի ղեկավարի թեկնածու Սյուզաննա Ավետիսյանը, վերջերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, այն մասին, որ  պատերազմի ժամանակ Ֆրանսիայի Սան Ռաֆայել քաղաքից, որպես քույր քաղաք  Ջերմուկի համայնքապետարան օգնություն էր ուղարկվել ձմեռային վերարկուներ՝  անապահով ընտանիքների համար: Ըստ նրա գրառման, այդ վերարկուների որոշ մասը բաժանվել է Արցախից եկած փախստականներին, իսկ մնացածը սահման է ուղարկվել։ Նաև հրապարակման մեջ ներառված է այն միտքը, որ Ջերմուկի համայնքապետարանում նոր ձմեռային վերարկուներ են բաժանում, բայց թե ո՞ր թիրախային խմբին և ի՞նչ նպատակով հայտնի չէ։

Այստեղից հետևություն, որ նա այդ վերակուների տրամադրման թեման բարձրաձայնում և կապում է նախընտրական քարոզարշավի հետ՝ դիտարկելով իբրև ընտրակաշառք։

Այս տեղեկատվության իսկությունը ճշտելու համար մենք կապ հաստատեցինք Սան Ռաֆայել հայկական համայնքի նախագահ  և քույր քաղաքի ներկայացուցիչ  Ալինա Վարդանյանի հետ, ով հերքեց այն լուրը, որ երբևիցե օգնություն է տրամադրվել Ջերմուկ համայնքին․ «1997թ-ին  Սան Ռաֆայել և Ջերմուկ  քույր քաղաքների միջև կնքվել է  պայմանագիր, սակայն որևէ կերպ չի ստացվել համատեղ աշխատանք իրականացնել ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով»,- նշեց Ալինա Վարդանյանը:

Ալինա Վարդանյանի կարծիքով այս լուրերը կեղծ են և զրպարտանք են պարունակում։ Նա նման լուրերի շրջանառությունը կապում է դեկտեմբերի  5-ին կայանալիք Ջերմուկի տարածաշրջանում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների հետ, մասնավորապես՝ նախկին քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի անունը և նրա կողմից նախընտրելի քաղաքապետի թեկնածու Վահագն Արսենյանի անունն ու համբավը արատավորելու  համար:
Սյուզաննա Ավետիսյանի գրառման մեջ նշված այն միտքը, թե որտեղի՞ց են այդ վերարկուները, ինչու՞ հենց հիմա և ի՞նչ չափորոշիչներով են իրականացվել տրամադրումները, հասկանալու համար կապ հաստատեցինք Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի նախկին առաջատար մասնագետ և սոցիալական աշխատող՝ Մարիամ Առաքելյանի Հետ:

Մարիամ Առաքելյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց երկու տասնյակից ավելի բարեգործական հիմնադրամների և կազմակերպությունների, որոնք տարիներ շարունակ իրականացրել են բարեգործական աշխատանքներ Ջերմուկ համայնքում, սակայն  նշեց, որ Սան Ռաֆայելի կողմից որևէ օժանդակություն չի եղել․ «2020թ-ին «Շառլ Անզնավուր» բարեգործական հիմնադրամին դիմել ենք օժանդակության համար, ստացել ենք ձմեռային վերարկուներ, որոնք տրամադրել ենք անապահով և թիրախային ընտանիքներին: Այնուհետև 2021թ-ի ապրիլին ես ինքս կրկին օգնություն տրամադրելու հիմունքներով դիմել եմ «Շառլ Անզնավուր» բարեգործական հիմնադրամին, այս անգամ արդեն 44 օրյա պատերազմին մասնակցած ընտանիքների և Արցախից տեղահանված բնակիչներին հումանիտար օգնություն տրամադրելու համար: Ինչպես տեսնում ենք օգնությունը նոր է տեղ հասել։ Համայնքապետարանն էլ իր ամբողջ ներուժով, մոբիլիզացված աշխատանք է իրականացրել և իրականացնում՝ խորքային ուսումնասիրության արդյունքում  ընտրված և արդեն հասցեավորված այն տրամադրվում է Ջերմուկում ապաստանած Արցախից եկած բնակչությանը»-ասաց Մարիամ Առաքելյանը:
 
Քանի որ Սյուզաննա Ավետիսյանը նաև գրել էր, որ իր հրապարակածի մասին լսել է բազմաթիվ քաղաքացիներից, մեր թղթակիցը փորձել է լսել նաև ջերմուկցիներին։

Ջերմուկցիների մեծամասնությունը բավականին դրական արտահայտվեց նախկին քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի և իր կատարած աշխատանքների մասին։ Շատերն էլ հավանության արժանացրեցին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Արսենյանի առաջադրումը, նշելով, որ լինելով  հարգանք վայելող ընտանիքի զավակ  պետք է նրան հնարավորություն տալ, շարունակել շենացնել Ջերմուկ խոշորացված համայնքը, ինչպես նաև բարձրաձայնեցին նրա պրոֆեսիոնալիզմը, կայացած և բանիմաց լինելը։
Իսկ Սյուզաննա Ավետիսյանի այս քայլը Ջերմուկի բնակիչները որակեցին որպես սև քարոզչության վառ օրինակ մրցակից թեկնածուների դեմ, ինչը շատ բնորոշ է հայաստանյան նախընտրական քարոզարշավներին։
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր