Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

01 դեկ 2021 13:16

«Գեներալները սպանել են զինվորներին». Ռոման Բաղդասարյանը մի քանի աղմկահարույց մեղադրանք է հնչեցրել արցախյան բանակի բարձրաստիճան զինվորականների հասցեին

Արցախի Հանրապետության դատախազությունը Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեսանյութը, որում նա մի քանի սկանդալային հայտարարություն է արել արցախցի գեներալների հասցեին: Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
Ավելի վաղ Բաղդասարյանն իր հերթական ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու գեներալները սպանություններ են կատարել, հրամաններ տվել, որոնց կատարման ընթացքում հարյուրավոր ու հազարավոր զինվորներ են սպանվել։ Ըստ նրա` իբր միայն Մատաղիսի ուղղությամբ 200 զինծառայող է սպանվել։ Բաղդասարյանը նրանց մահվան մեջ մեղադրել է բարձրաստիճան զինվորականներին։
Դատախազությունից հայտնել են, որ այդ տեսանյութում Բաղդասարյանը տեղեկություններ է ներկայացրել հանցագործության մասին, դրանից ելնելով՝ որոշվել է նյութը փոխանցել ԱԱԾ՝ հետագա քննարկման համար։
Տեսանյութը սոցիալական ցանցերում տարածվում է 2021 թվականի նոյեմբերի 30-ից։
Նշենք, որ Ռոման Բաղդասարյանը «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ակտիվիստ է և իշխանության մոլի կողմնակիցը։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ նկատվել է Նիկոլ Փաշինյանի շտաբում։ Նա հաճախ է բարձրագոչ հայտարարություններով հանդես գալիս, որոնց համար նրան հայկական Telegram-ալիքներում Հայաստանի և Արցախի հայերի միջև ատելության կոչեր անող են անվանել։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր