Եթե Ռուսաստանը հայտնվի Ուկրաինայի ագրեսիայի առաջ, ապա Բելառուսը կկանգնի Ռուսաստանի կողքին, դա իմ հստակ համոզմունքն է. Լուկաշենկո

«Եթե մենք, Աստված չանի, հայտնվենք, եթե Ռուսաստանը հայտնվի Ուկրաինայի կողմից անձազերծված ագրեսիայի առաջ, մենք սերտ կապով՝ տնտեսական, իրավական, քաղաքական առումով Ռուսաստանի կողքին կլինենք: Դա կարևորն է»,- ասել է Լուկաշենկոն:
Վերջինս ընդգծել է, որ երբեք չի լինի «ազգայնական մոլուցքի կողքին, որն այսօր տեղի է ունենում Ուկրաինայում»: «Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան դառնա մերը: Այն մերն է, այնտեղ մեր ժողովուրդն է: Դրանք հուզումներ չեն, դա իմ հստակ համոզմունքն է»,- ընդգծել է բելառուս առաջնորդը: