Ռուսաստանը Հայաստանին խնդրում է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ          Փաշինյանը սպառնաց, որ Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ       Տեսանյութ.Մենք նոր ծրագիր ունենք, ՀՀ-ում անապահով ընտանիքները 0 դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար    

02 դեկ 2021 12:50

ՀԾԿՀ-ն չի բացառում, որ փետրվարից ՀՀ-ում կրկին կբարձրանան էլեկտրաէներգիայի սակագները

ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «ՀԾԿՀ-ն չի բացառում, որ 2022թ. փետրվարից Հայաստանում կրկին կբարձրանան էլեկտրաէներգիայի սակագները՝ պատճառաբանելով այդ սպառնալիքը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի անժամկետ կանգնեցմամբ:

Մինչդեռ «Հրազդան»-ի կանգնեցումը ոչ թե խնդրի պատճառն է, այլ երկրում տիրող էներգետիկ ճգնաժամի հետևանքը: Ձախողելով էլեկտրաէներգիայի արտահանման ռազմավարությունը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի կառուցման աշխատանքները՝ դիլետանտների կառավարությունն այլ ելք չթողեց երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտի սեփականատիրոջը, որն այլևս նպատակահարմար չի համարում դրա հետագա շահագործումն ու ներդրումների իրականացումը:

Ինչ վերաբերում է ԱԷԿ-ի մոդեռնիզացման նպատակով ներգրավված վարկի մարման արդյունքում գոյացած բեռին, ապա այն ևս պայմանավորված է ա) այդ աշխատանքների գրաֆիկի խախտմամբ ու բ) կրկին էներգետիկ համակարգի անարդյունավետ կառավարմամբ:

Հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանում իսպառ բացակայում է անվտանգային կառավարումը»:

Աղբյուրը` Վահե Դավթյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր