Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Վարդենիկում 39-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բшխվել է քարե պատնեշին, վարորդը մшհացել է       Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին    

02 դեկ 2021 13:09

Լավրովն անդրադարձել է Լուկաշենկոյի հայտարարությանն առ այն, որ հնարավոր է ՌԴ-ն Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայի

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանն առ այն, որ հնարավոր է Ռուսաստանը Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայի։ Նա մասնավորապես ասել է, որ այդ հայտարարությունը պետք է ընկալել որպես նախազգուշացում Արեւմուտքին։


«Ես այդ հայտարարությունը կընդունեի որպես լուրջ նախազգուշացում, թելադրված այն անմիտ քաղաքականությամբ, որը վարում է Արեւմուտքը»,- ասել է նախարար Լավրովը։


Հիշեցնենք, որ Լուկաշենկոն հայտարարել էր, որ եթե Լեհաստանում Միացյալ Նահանգները որոշեն միջուկային զենք տեղակայել, ապա Բելառուսը կառաջարկի, որ Ռուսաստանն իր տարածքում էլ միջուկային զենք տեղակայի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր