Զոհված զինծառայողների ընտանիքներն ահազանգել են, որ դրամական փոխհատուցումն ու տապանաքարի գումարը չեն ստացել

«Ահազանգում են նաև, որ դեռևս չեն ստացել տապանաքարի գումարը։ Հարցն այն է, որ ընտանիքի անդամներից մեկի անունը սխալ է, նրանք ստիպված են եղել դիմել դատարան, ընկնել քաշքշուկի մեջ, ծախսեր կատարել։ Որքանո՞վ է տեղին այդ զինծառայողների ընտանիքներին նման անհարմարություններ պատճառելը, հնարավոր չէ այդ ամենն անել տեղեկանքի հիման վրա»,- նշեց պատգամավորը։
Արձագանքելով՝ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանն ասաց, որ լավ կլիներ, որ հասցեական լիներ, թե ինչ զինծառայողի մասին է խոսքը։
«Հուղարկավորության կատարման, գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման համար կառավարությունը սահմանել է ընթացակարգ, նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկն է սահմանված։ Եթե կա անուն-ազգանուն, կխնդրեմ տաք, կփոխանցեմ մեր սոցիալական խնդիրներ իրականացնող վարչությանը»,- շեշտեց Սասուն Սիմոնյանը։