Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

02 դեկ 2021 14:42

Հունվարի 1-ին կհանրայնացնենք առաջարկները. Ավանեսյանը՝ քովիդի դեմ վճարովի բուժման մասին

Հունվարի 1-ին ՀՀ առողջապահության նախարարությունը կհանրայնացնի՝ կորոնավիրուսի դեմ բուժումը չպատվաստված քաղաքացիների համար վճարովի կլինի, թե ոչ։ 


Լրագրողների հետ զրույցի ժամանակ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ քննարկումները դեռ ընթացքի մեջ են։


«Քննարկումները դեռ ընթանում են, և որոշակի հաշվարկներ են իրականացվում։ Հաշվի առնելով սոցիալապես անապահով կամ այլ շահառուների խմբերը, որոնք արդեն իսկ պետության հոգածության շրջանում են, միևնույն է, նրանց բուժօգնությունը տրամադրվելու է պետության հաշվին։ Հունվարի 1-ին մեր առաջարկները կհանրայնացնենք»,-ասաց նախարարը։


Հարցին, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ դա կապված է թե՛ պատվաստման ավելի ցածր ցուցանիշի հետ, թե բնակիչների ընդհանուր առողջական վիճակի հետ։


«Մեզ համար անչափ կարևոր է, որ առաջնահերթ կերպով պատվաստվեն քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք և 65 տարեկանից բարձր քաղաքացիները։ Վերջին մեկ ամսվա ընթացքում տոկոսային առումով կրկնապատկվել է 65-ից բարձր տարիքային շեմ ունեցող քաղաքացիների պատվաստումները, ինչը կարևոր է»,-ասաց նախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր