Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

04 դեկ 2021 13:54

Հակառակորդը գտել է ՀՀ իշխանությունների թույլ կողմը՝«կլինի «Զանգեզուրի միջանցք», կհանդիպեմ, չի լինի՝ չեմ հանդիպի»

Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպումը խոսում է այն մասին, որ ինչ-որ խնդիրներ են առաջացել, որովհետև նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից հետո պայմանավորվածություններ կային, որ որոշակի գործողություններ տեղի ունենային, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Բայց լրատվական դաշտում տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանը հետ է կանգնել նոյմեբերի 26-ի պայմանավորվածություններից և կրկին պահանջում է «Զանգեզուրի միջանցքը»։ Բնականաբար, եթե Ադրբեջանը հետ է կանգնում պայմանավորվածություններից, դա ինչ-որ ձևով պետք է երևա։ Ինչ-որ ձևը երևաց ստոկհոլմյան հանդիպման տապալմամբ։ Սա արտահայտչամիջոցներից մեկն է, որ Ադրբեջանը պնդում է իր նախապայմանը, այն է՝ «կլինի «Զանգեզուրի միջանցք», կհանդիպեմ, չի լինի՝ չեմ հանդիպի»», - ասաց Բադալյանը։

Նրա կարծիքով՝ հակառակորդը գտել է ՀՀ իշխանությունների թույլ կողմը։

«Նա, կիլոմետր-կիլոմետր առաջ գալով, առանց հանդիպումների էլ «միջանցքը» վերցնում է։ Ադրբեջանն իր առջև հստակ նպատակ է դրել հասնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ու թեև սևը սպիտակի վրա «միջանցքի» մասին ոչինչ չկա, առաջ է քաշում ճնշման քաղաքականությունը», - ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ ճնշման ձևերից մեկն էլ Ճարտարի խաղաղ բնակչին առևանգելն ու սպանելն էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր