Հետագա գործընթացների հետ կապված շատ վատ կանխատեսումներ ունեմ. ամեն նման անհաջողությունը, կարծես, պատերազմական իրավիճակ է առաջացնում.

«Սոչիի հանդիպման ժամանակ կողմերը չմանրամասնեցին, թե համաձայնությունն ինչ ֆորմատով է կայացել։ Քանի որ ընդհանուր ասվեց՝ համաձայնություն է ձեռք բերվել, տպավորությունը դրական եղավ։ Բայց փոխվարչապետերի մոսկովյան հանդիպման տապալումից հետո շատ հիասթափեցնող տրամադրություններ հաջորդեցին՝ պարզ դարձնելով, որ կողմերը նորից չեն կարողանում առաջ գնալ», - նշեց Գարիկ Քեռյանը։
Անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների չկայացած հանդիպմանը՝ քաղաքագետը նկատեց՝ այն պետք է հիմք դառնար դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման և հաջորդող մյուս հանդիպումների համար։
«Քանի որ այսպիսի անհաջողություն տեղի ունեցավ, ես սա իսկապես մեզ համար համարում եմ մեծ անհաջողություն, ամեն նման անհաջողությունը, կարծես, պատերազմական իրավիճակ է առաջացնում», - ամփոփեց Գարիկ Քեռյանը։
Նշենք, որ Բաքուն պարզաբանել է, թե ինչու նպատակահարմար չի գտել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև նախատեսված հանդիպումը Ստոկհոլմում։