Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

06 դեկ 2021 10:10

Անկարան «Բայրաքթար»-ի մատակարարումները չի կապում Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ

Թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մատակարարումն Ուկրաինային կապ չունի Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը։


«Մենք Ուկրաինային վաճառել ենք անօդաչու թռչող սարքերի մի խմբաքանակ: Այսօր, երբ Ռուսաստանի հետ լարվածություն կա մենք այլևս չենք վաճառում: Այդ խմբաքանակի վերաբերյալ պայմանավորվածություններ կային, որոնք վաղուց էին քննարկվել, Ուկրաինան ուներ որոշակի արտադրություն և ներդրումներ էր կատարել: Այն կապված չէ վերջին իրադարձությունների հետ, չպետք է կարծիք ստեղծվի, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Ուկրաինա Ռուսաստանի հետ լարվածության պատճառով»,- Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է Դեմիրը։


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ավելի վաղ հաստատել էր, որ ուկրաինացի զինվորականները հոկտեմբերի 26-ին Դոնբասում առաջին անգամ օգտագործել են Անկարայի կողմից մատակարարված «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը։ Ուկրաինայի զինված ուժերի միացյալ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը հայտնել է, որ բայրաքթարները միշտ օդ են բարձրանում մարտական զինամթերքով և օգտագործվում այնտեղ, որտեղ ուժեղացում է անհրաժեշտ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր