Գավառում հաղթել է Գավառի գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորած «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում
դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է Գավառի ներկա համայնքապետ
Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորած «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը։ Այս մասին տեղեկանում
ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներից։
Գավառ խոշորացված համայնքի ընդհանուր
30 ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների
46%-ը՝ 19 419 մարդ։
«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի օգտին
է քվեարկել 9 869 ընտրող կամ մասնակիցների 50.8%-ը։
«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը
Գավառում ստացել է 7 586 ձայն (39.1%)։
Իսկ «Մեր համայնքը» կուսակցությունների
դաշինքը՝ 1 402 ձայն (7.2%)։
Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների
2.9%-ը։
Գավառ խոշորացված համայնքում պայքարող
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր, նշված
կուսակցության անդամ Նարեկ Գրիգորյանը:
«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը գլխավորում
է Գավառի գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
«Մեր համայնքը» դաշինքի թեկնածուն ՀՅԴ-ական
Լավրիկ Արևշատյանն է:
Այս ընտրություններից հետո Գավառ խոշորացված
համայնքի բնակավայր կդառնան Նորատուս, Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Կարմիրգյուղ,
Ծաղկաշեն, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք համայնքները։