Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Փետրվարի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածшնքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը․ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը    

07 դեկ 2021 11:26

Նշե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի.Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել մեզ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանից ժամկետներ է ակնկալում ստանալ, թե երբ կգործարկվի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»:

«Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել մեզ: Պատերազմի ժամանակ կային ուժեր, որ փորձում էին կանգնեցնել մեզ, ի դեպ, դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, սակայն չկարողացան կանգնեցնել մեզ: Ես ասում էի, որ մեզ հայտնեն ամսաթիվը, թե երբ կազատեն մեր հողերը, և մենք կդադարեցնենք: Այսօր նույնն եմ ասում: Նշե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի»,- Ալիևին մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Վերջինս հավելել է, որ իրենք «ինչին ուզում են հասնել, հասնում են»: «Լավ կլիներ, եթե այդ հարցը լուծվեր կառուցողական ճանապարհով, բանակցությունների և փոխըմբռնման եղանակով»,- նշել է Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր