Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

07 դեկ 2021 18:17

Եթե Ռուսաստանը «հարձակվի» Ուկրաինայի վրա...Նոր պատժամիջոցները կարող են հարվածել ռուսական ռուբլուն

ԱՄՆ-ը և Եվրամիությունը ուսումնասիրում են ռուսական խոշորագույն բանկերի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, եթե Ռուսաստանը «հարձակվի» Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրները նշում են, որ ռուբլու փոխարկումը դոլարի և այլ արտարժույթների, այդ թվում՝ եվրոյի և ֆունտ ստերլինգի, կարող է լինել ամենահավանական սահմանափակումներից։ Ավելին՝ Արևմուտքը կարող է սահմանափակել ներդրողների՝ ռուսական պարտքը երկրորդային շուկայում գնելու հնարավորությունը։

Ըստ Bloomberg-ի՝ ամենաարմատական տարբերակը կլինի արգելել Ռուսաստանինէ օգտվել SWIFT ֆինանսական վճարային համակարգից, սակայն դա կվնասի հասարակ քաղաքացիներին, ուստի պաշտոնյաներն ավելի հակված են հետամուտ լինել ռուբլին դոլարի, եվրոյի կամ բրիտանական ֆունտի փոխակերպելու տարբերակին։

Նախօրեին CNN-ի աղբյուրները զգուշացրել էին, որ ամերիկյան իշխանությունները դիտարկում են Ռուսաստանի Դաշնությանը նոր սահմանափակումներով պատժելու հնարավորությունը՝ Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժումը» զսպելու շրջանակում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր