«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

07 դեկ 2021 17:39

ՆԱՏՕ–ի հրահանգիչներն ադրբեջանցի զինվորականներին օդային գործողություններ են սովորեցնում

Ադրբեջանի ՌՕՈւ զինծառայողները Ռամշտայնում ՆԱՏՕ–ի ռազմաօդային ուժերի միացյալ հրամանատարության շարժական խմբի ղեկավարության ներքո «Օդային գործողություններ» թեմայով ուսումնական դասընթաց են անցնում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հանրապետության ՊՆ–ին։
Վարժանքները մեկնարկել են դեկտեմբերի 6–ին և կտևեն մինչև դեկտեմբերի 9-ը։
Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի ՊՆ–ի և ՆԱՏՕ–ի միջև 2021 թվականի Անհատական գործընկերության գծով համագործակցության ծրագրի շրջանակում։
Դասընթացների ժամանակ սովորեցնում են` ինչպես օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի չափանիշներին համապատասխան կազմակերպել ՌՕՈւ ստորաբաժանումների գործողությունները, ապահովել պաշտպանություն և անվտանգության միջոցներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր