Անտեղյակության և մասնագիտական գրագիտության պակասի հերթական «գլուխգործոցը».Չքննված գործով որևէ կողմ պարտվել կամ հաղթել չէր կարող
![](https://www.pastinfo.am/news_images/439/1315397_1/89.thumb.jpg)
«Ամեն ինչում ինտրիգներ փնտրող և սեփական գոյությունը բացառապես փոքրիկ, հաճախ հնարված սենսացիաներով արդարացնող «Ժողովուրդ» թերթը ՀՀ դատախազության նկատմամբ իր չդադարող անհիմն թիրախավորումներն այս անգամ «զարդարել» է անտեղյակության և մասնագիտական գրագիտության պակասի հերթական «գլուխգործոցով»:
Այսօրվա համարի առաջնորդող հոդվածով թերթը ՀՀ դատախազությանը և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությանը մեղադրում է Ադրբեջանի դեմ՝ ռասսայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատի գործով Հայաստանի պարտվելու մեջ: Մեղադրանքի էությունն այն է, թե, իբր, Հայաստանն այդ գործով պատրվել է, քանի որ, մասնավորապես, դատախազությունը Ադրբեջանի հանցագործությունների բավարար ապացույցներ չէր տրամադրել:
Մի կողմ թողնենք այն փաստը, որ թերթը նման դատողություններ անում է՝ առանց գոնե մակեսայնորեն տեղյակ լինելու, թե ինչ է տրամադրել դատախազությունը կամ ինչ չի տրամադրել:
Առավել էականն այն է, որ խմբագրությունում դեռ չեն ըմբռնել, որ կոնկրետ այդ գործը դեռևս չի քննվել Հաագայի դատարանի կողմից, հետևաբար չքննված գործով որևէ կողմ պարտվել կամ հաղթել չէր կարող:
Իսկ այն, ինչ քննվել է, ընդամենը այդ գանգատի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ հայցն է, որն իր մեծ մասով բավարարվել է՝ ի տարբերություն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված նմանատիպ հայցի, որով ներկայացված պահանջների մեծ մասը մերժվել է:
Հ.Գ. Ուղղակի զարմանալի է, թե ինչպիսի համառությամբ են հայաստանյան լրատվամիջոցները շարունակում «մամուլի տեսության» ձևաչափով տիրաժավորել լրագրողական նման մակերեսայնությունը»,- գրել է Աբրահամյանը։