Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

10 դեկ 2021 16:30

Ինչու՞ են Բաքվի բանտերից վերադարձող հայ գերիները տեղափոխվում ՀՀ-ի բանտեր.Գերիների նկատմամբ հարուցված քրգործերը չեն կարող պայմանավորված լինել ՀՀ որևէ պաշտոնյայի հայտարարություններով

Գոյություն ունի ՀՀ օրենսդրություն, որը ենթադրում է ընթացակարգեր: Ըստ այդ ընթացակարգերի՝ գերությունից վերադարձած մեր հայրենակիցները, որոնք ենթակա են ներգրավման որոշակի քրեական գործերի շրջանակներում, պետք է ներգրավվեն այդ գործերում համապատասխան ժամկետների մեջ: Այս մասին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ մեկնաբանելով՝ ինչու՞ են Բաքվի բանտերից վերադարձող գերիները տեղափոխվում են Հայաստանի բանտեր:


Ըստ Աղաջանյանի՝ խոսքը օրենսդրական կարգավորումների մասին է, իսկ գերիների հոգեբանական վիճակը և նման այլ հանգամանքները դիտարկող կոնկրետ սուբյեկտներ կան.


«Ոչ մի դեպքում դա չի կարող տեղի ունենալ ի հակառակ ՀՀ օրենսդրության»,-ասաց պատգամավորը:


Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին սկանդալային հայտարարությանը, Աղաջանյանն ասաց, թե տարածված տեսանյութը կոնտեքստից կտրված է և չի արտացոլում Ալեն Սիմոնյանի ասածի բուն բովանդակությունը.


«Այդ տեսագրության մոնտաժված տարբերակը հրապարակվեց, որից հետո այն աննախադեպ արագությամբ տարածվեց բոլոր սոցիալական ցանցերով, սակայն հաճախ լրագրողները, դիտմամբ կամ պատահաբար, մոռանում են այն փաստը, որ դրանից հետո հրապարակվել է ամբողջական տեսանյութը, որը դիտելիս կարելի է միանշանակ արձանագրել, որ կոնտեքստից կտրված այդ հայտարարությունը որևէ կերպ չի արտահայտում այն իրականաությունը, որն Ալեն Սիմոնյանը փորձել է հաղորդել իր զրուցակցին»,-մեկնաբանեց Աղաջանյանը:


Հարցին՝ գերիների մասին Ալեն Սիմոնյանի խոսքերն ու նրանց կալանավորումը փոխկապակցվա՞ծ են, Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց, որ գերիների նկատմամբ հարուցված քրգործերը չեն կարող պայմանավորված լինեի ՀՀ որևէ պաշտոնյայի հայտարարություններով.


«Այն, որ սրա մասին խոսվում է վերջին մեկ, երկու շաբաթների ընթացքում, պայմանավորված է նրանով, որ առաջին անգամ դրա մասին ԱԺ-ում խոսեց ՀՀ վարչապետը, հետագայում այդ թեման սկսեց քննարկվել հանրային լայն շրջանակներում: Սա շատ նուրբ թեմա է, որի մասին պետք է շատ զգուշորեն խոսել, բայց ես ուզում եմ արձանագրել, որ նախկինում էլ, այն բոլոր գերեվարված անձինք, որոնք վերադարձել են Հայաստան, հարկ եղած դեպքում՝ անցել են նույն ընթացակարգով, եթե կան մեղավորներ ենթարկվել են պատասխանատվության»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր