Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

11 դեկ 2021 12:47

Ուկրաինայում պատերազմի դեպքում Թուրքիան Ռուսաստանի դեմ դուրս չի գա. Bloomberg

Թուրքիան շահագրգռված չէ Կիևի կողմից Մոսկվայի հետ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ ռազմական գործողությունների բռնկման սցենարով, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային։


Նրա խոսքով՝ դա տեղի չի ունենա նույնիսկ՝ հաշվի առնելով Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ուկրաինական կողմի հետ ռազմական համագործակցության ամրապնդումը Bayraktar TB2 անօդաչու սարքերի վաճառքի տեսքով։


«Թուրքիան Ուկրաինայում իր քայլերը չի համաձայնեցնում Վաշինգտոնի հետ, այլ գործում է ինքնուրույն՝ սեփական շահերը պաշտպանելու համար»,- պարզաբանել է աղբյուրը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է մանևրելու վրա:


Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև:


«Մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք… Մենք բազմիցս քննարկել ենք այդ հարցերը բարեկամ Ռուսաստանի և հատկապես պարոն Պուտինի հետ: Մենք պատրաստ ենք միջնորդել՝ բանակցություններ վարել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ պարոն Պուտինի հետ: Մենք ցանկություն ունենք մասնակցել այս հարցի լուծմանը»,- ասել էր Էրդողանը։


Կիևն այս առաջարկը ողջունել էր, իսկ Մոսկվայում ասել էին, որ դա հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ ՌԴ հակամարտության կողմ չէ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր