Հորմուզի նեղուցով անցնող յուրաքանչյուր նավի համար Իրանը միջինը գանձում է 1,5-ից 2 միլիոն դոլար          Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր       «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը ապօրինի վերահսկողություն է իրականացնում՝ միջամտելով ընտրական գործընթացին. Գոհար Մելոյան    

11 դեկ 2021 13:19

Թուրքիան փորձարկել է լազերային զենքով առաջին դրոնն աշխարհում.լազերային կրակոցներ՝ 500, 300 և 100 մետր հեռավորությունից

Թուրքիայում անցկացվել են լազերային զենքով աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքի՝ Eren-ի փորձարկումները։ Սարքը հաջողությամբ իրականացրել է լազերային կրակոցներ՝ 500, 300 և 100 մետր հեռավորությունից։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։


 
Սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է 3000 մետր։ Այն լազերային զենքի օգնությամբ կարողանում է չեզոքացնել պայթյունավտանգ տարրերը՝ առանց սակրավորների ներգրավման։


Eren-ը մշակվել է TÜBİTAK և ASİSGUARD պաշտպանական ընկերությունների կողմից՝ Անվտանգության գլխավոր վարչության Քրեագիտության դեպարտամենտի հետ համագործակցությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր