Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

14 դեկ 2021 10:00

Ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը Ղարաբաղը չեն համարում ոչ ադրբեջանական հող. սպասելիլքներ չկան այդ բանակցություններից.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր Բրյուսելում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Արդեն դրանից հետո այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Մոսկվայում նոյեմբերի 26-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները հայտարարություն տարածեցին, որով վերահաստատեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը: Բացի այդ, կողմերը նաև նշել են ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում:

Եվ, ահա, ռուսական կողմի նախաձեռնությամբ հանդիպումից հետո այս անգամ երկու կողմերը հանդիպում են Եվրոպայի նախաձեռնությամբ:

Ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկն այդ բանակցություններից առանձնապես սպասելիքներ չունի: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ սա հայ-ադրբեջանական բանակցությունների՝ վերջին տարիներին բնորոշ սխեման է, երբ բանակցություններն ընթանում են Ռուսաստանում և Եվրոպայում:
«Արևմտյան գործընկերների աջակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմ ան գործընթացին՝ դիվանագիտական և քաղաքական միջոցներով։ ԵՄ բոլոր բարձրաստիճան քաղաքական գործիչները, անկեղծ ասած, թույլ ֆիգուրներ են, այդ թվում՝ բրյուսելյան բանակցությունների նախաձեռնող Շառլ Միշելը: Բաքուն, որը մեկ հարվածով կտրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, միանգամայն գոհ է այն փաստից, որ Մինսկի խմբի ֆորմատը որպես այդպիսին չի գործում: ԵՄ-ն նույնիսկ սրան ոչ մի կերպ չի արձագանքել: Ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը Ղարաբաղը չեն համարում ոչ ադրբեջանական հող»,- նկատում է նա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր