ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

14 դեկ 2021 11:31

Էրդողանի թիկնազորի համար օրական ծախսվում է պատկառելի գումար՝ավելի քան 60.000 դոլար

2021-ի 10 ամսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի անվտանգության համար ծախսվել է 262.5 մլն թուրքական լիրա (18.5 մլն դոլար)։

Դա բավականին պատկառելի գումար է կազմում վերջին շաբաթներին դոլարի նկատմամբ թուրքական լիրայի մի քանի տասնյակ տոկոսանոց արժեզրկումից հետո: Ստացվում է, որ Թուրքիայի նախագահի թիկնազորի ամսական միջինը ծախսը եղել է 26 մլն լիրա, օրական՝ 870 հազար (61.5 հազար դոլար):

Ըստ Թուրքիայի ոստիկանական գլխավոր վարչության ֆինանսական հաշվետվությունների՝ նախագահի պահպանության վարչությունը, որտեղ աշխատում են նրա թիկնապահները, 2020-ին ծախսել է 263մլն լիրա (18.9 մլն դոլար): 

Նշվում է, որ Էրդողանի թիկնազորի քանակը խիստ գաղտնի է պահվում: Թվաքանակի վերաբերյալ բոլոր ընդդիմադիր պատգամավորների գրավոր ու բանավոր հարցումներին երբեք հստակ պատասխան չի տրվում:

Ըստ մամուլի տվյալների՝ նրանց թիվը բավականին շատ է, քանի որ երկրի տարբեր շրջաններ Էրդողանի այցերի ժամանակ ուղղաթիռներից ու զրահամեքենաներից բացի երբեմն 100-ավոր մեքենաներից բաղկացած ավտոշարասյուններ են ուղեկցում նրան:

Աղբյուր`    Ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր