Տեսանյութ.Ստամբուլում էժան հացի հերթեր են, լիրան շարունակում է անկում ապրել. քաղաքապետը դժգոհ է

«Ցավոք, մեր ժողովուրդն աղքատացել է։ Դա փաստ է։ Բայց ես դեմ եմ մեր հայրենակիցների մասնակցությամբ կադրերի հրապարակումից։ Տեսանյութերում երևում է՝ ինչպես են մարդի հերթ կանգնում էժան հաց գնելու համար», - գրել է Իմամօղլուն Twitter-ում։
Նա նշել է, որ մեկ տարվա ընթացքում ալյուրի պարկը 127 լիրայից թանկացել է մինչև 325 լիրա: Ընդ որում, քաղաքապետը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որ Ստամբուլի բնակիչներին էժան հացով ապահովված լինեն։
Այսպես կոչված «ժողովրդական հացը» (halk ekmek) փողոցային կրպակներում վաճառվում է 1,25 լիրայով, մինչդեռ խանութներում գնաճից հետո հացը 2,5-3,5 լիրա է դարձել:
Թուրքական ազգային արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց գերազանցել է 14 լիրան։ Մեկ տարվա ընթացքում թուրքական լիրան էժանացել է գրեթե 40 տոկոսով։