Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

15 դեկ 2021 13:54

Սեմյոն Պեգովին խուզարկել են, ստուգել հեռախոսներն ու նոութբուքը

Պետդումայի պատգամավոր Արտյոմ Տուրովն իր վրդովմունքն է հայտնել Մոլդովայի հատուկ ծառայությունների կողմից ռուս լրագրող Սեմյոն Պեգովին ձերբակալելու և խուզարկելու կապակցությամբ։ Այդ մասին լուրը հայտնել է ՏԱՍՍ-ը։


Նա նշել է, որ Պեգովը գտնվում է հետախուզման մեջ։ Պեգովին ձերբակալել են այն ժամանակ, երբ վերջինս Քիշնևից պետք է մեկներ Մոսկվա՝ օդանավով։ Տուրովը նաև մանրամասնել է, որ Պեգովին խուզարկել են, ստուգել հեռախոսներն ու նոութբուքը, ինչպես նաև այլ սարքեր։


«Բացի հեռախոսների, նոութբուքի և այլ սարքավորումների զննությունից և մանրակրկիտ ուսումնասիրությունից, Տեղեկատվական անվտանգության վարչության աշխատակիցները բացահայտ սպառնացել են Ռուսաստանի քաղաքացուն, որ կհանձնեն Ուկրաինայի անվտանգության ուժերին: Սերմյոնն արժանապատվորեն արձագանքել է տեղի ունեցածին և, իհարկե, ազատ է արձակվել։ Բայց նման անբարյացակամ գործողություններն այն պայմաններում, երբ մեր երկիրն աննախադեպ օգնություն է ցուցաբերում Մոլդովային, տարակուսանք են առաջացնում»,- ասել է Տուրովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր