Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ       Երկրաշարժ է գրանցվել Կարս քաղաքից ոչ հեռու, զգացվել է նաև Շիրակի մարզում    

16 դեկ 2021 12:28

Թուրք փորձառու դիվանագետը նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ

ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը կդառնա հանրապետության հատուկ ներկայացուցիչը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` չորեքշաբթի ԱՄԷ կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ «Սերդար Քըլըչը կդառնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեր հատուկ ներկայացուցիչը»: 


Քըլըչը բավական հեղինակավոր գործիչ է Թուրքիայում. զբաղեցրել է Թուրքիայի Ազգային անվատնգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը, եղել է Թուրքիայի դեսպանը Բեյրութում, Տոկիոյում և Վաշինգտոնում (որտեղ դեսպան է եղել մինչև վերջերս` 2021 թ. սկիզբը):


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր