Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

17 դեկ 2021 12:21

Հայաստանն առաջին անգամ հայտնվել է լրտեսական ծրագրից օգտվող երկրների շարքում.Թիրախում քաղաքական գործիչներ եւ մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են

Առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ 

«Հայտնաբերվել է Մետայի -Ֆեյսբուքի և Սիթիզենլաբի կողմից։ Թիրախում քաղաքական գործիչներ եւ մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է մակեդոնական Cytrox ֆիրմայի արտադրության լրտեսական սոֆտը Անդրոյիդ եւ այֆոնների համար։ Ավելի մանրամասն, թե ում են վարակել ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով ֊ որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ․ youtu-be[.]net։ ՍՄՍների եւ մեսենջերներից ուղարկած հաղորդագրությունների միջոցով»,- հայտնել է Մարտիրոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր