Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

17 դեկ 2021 12:53

Նոր սկանդալ. Հայաստանը հայտնվել է սոցցանցերում լրտեսությամբ զբաղվող պետությունների ցանկում

Ֆեյսբուքը հայտնել է, որ Հայաստանը՝ ի թիվս այլ երկրների, լրտեսող ծրագրերից է օգտվել։ Զոհ կարող էին դառնալ գրեթե 50 հազար լրագրող, իրավապաշտպան, քաղաքական և այլ գործիչներ։


Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը կառավարող կազմակերպություն Meta-ն ջնջել է մոտ 1,5 հազար կեղծ հաշիվ, որոնք վնասակար լրտեսական ծրագրեր են տարածել։


Meta-ն հայտնել է յոթ ընկերության մասին, որոնք օգտագործել են սոցկայքերը՝ պետությունների կամ անհատների պատվերով օգտատերերին լրտեսելու համար։ Դրանցից մեկը Հյուսիսային Մակեդոնիայից Cytrox-ն է, BellTrox-՝ը Հնդկաստանից, ևս չորս ընկերություն էլ հայտնի է Իսրայելից, մեկը՝ Չինաստանից։ Հայտնում է The Washington Post-ը։


Լրտեսական ընկերությունները պարբերաբար հետևել են քաղաքական գործիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին և ընդդիմադիրների ընտանիքների անդամներին:


Դեկտեմբերի 16-ից Meta-ն սկսել է աշխարհի ավելի քան 100 երկրներից 50 հազար մարդու նախազգուշացնել օգտահաշիվը կոտրելու հնարավոր փորձերի մասին և կոչ է արել նրանց զգույշ լինել ՝ անծանոթ օգտատերերից ընկերության հայտ ընդունելիս։


Meta-ի զեկույցում հայտնվել է ավելի քան 10 երկիր, որոնք օգտվել են լրտեսական ծառայություններից։ Դրանց թվում են Եգիպտոսը, Հայաստանը, Հունաստանը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Կոլումբիան, Գերմանիան,Նոր Զելանդիան, Մեքսիկան, Լեհաստանը և այլն:


«Կիբերվարձկանները» Facebook-ի և Instagram-ի կեղծ հաշիվների միջոցով աստիճանաբար վստահություն են ձեռք բերել, հետո առանց սեփականատիրոջ իմացության, սարքի վրա լրտեսական ծրագիր տեղադրել։ Այն թույլ է տալիս հետևել մարդկանց սմարթֆոնները՝ գաղտնալսել զանգերը, իմանալ գտնվելու վայրը, ստանալ լուսանկարներ, տեսագրություններ, կոնտակտների ցանկեր։


Պարբերականի տվյալներով ՝ Meta-ն հաստատել է իսրայելական NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագրի գործունեության վերաբերյալ հետաքննության արդյունքները։ Ընկերությունը 2019 թվականին NSO-ի դեմ դատական հայց է ներկայացրել WhatsApp-ի միջոցով լրտեսական ծրագրեր ներբեռնելու համար։


Հուլիսի 19-ին 17 արտասահմանյան ԶԼՄ-ներ Pegasus Project-ի համատեղ հետաքննության շրջանակներում հայտարարել էին, որ 10 երկրների իշխանություններն օգտագործել են NSO Group-ի ծրագիրը՝ թիրախային խմբի հեռախոսները կոտրելու համար: Ցուցակում տեղ են գտել ավելի քան 180 լրագրողներ։ Ծրագիրը օգտագործել են Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Հնդկաստանի, Իսրայելի, Մեքսիկայի, և այլ երկրների իշխանությունները:


Ավելի վաղ Հայաստանում տասնյակ գործիչներ Apple-ից նախազգուշական նամակ էին ստացել, որով հեռախոսների տերերը ծանուցվել են իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագրի մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր