Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր          Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ժամանել է Երևան       Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

17 դեկ 2021 14:30

Հազվագյուտ դեպք՝33-ամյա կնոջ մոտ պտուղը սկսել է զարգանալ լյարդում

Կանադացի բժիշկ Մայքլ Նարվին, ով աշխատում է Մանիտոբայի համալսարանին կից հետազոտական ինստիտուտում, Tiktok-ի իր էջում պատմել է արտարգանդային հղիության անսովոր դեպքի մասին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը:


Բժշկի խոսքով՝ 33-ամյա կնոջ մոտ պտուղը սկսել է զարգանալ լյարդում։ Ըստ նրա՝ այս դեպքն առաջինն է իր պրակտիկայում։


«Ես կարծում էի, որ ամեն ինչ տեսել եմ»,- մեկնաբանել է Նարվինը՝ կցելով հիվանդի ուլտրաձայնային հետազոտության արդյունքները։


Ինչպես նշել է մասնագետը, սովորաբար արտաարգանդային հղիության հետ կապված իրավիճակներում սաղմը հայտնվում է որովայնի խոռոչում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր