Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

11 մար 2023 12:07

Հազվագյուտ երևույթ.Կնոջ մահվան պատճառ է դարձել օրգանիզմում 9 տարի քարացած պտուղը

SUNY Upstate բժշկական համալսարանի բժիշկները պատմել են Կոնգոյից մի կնոջ մահվան դեպքի մասին, որն առաջացել է քարացած պտղի կողմից բարակ աղիքի սեղմման պատճառով: Պտուղը կնոջ օրգանիզմում է եղել մոտ ինը տարի: Դեպքի մասին հայտնում է Daily Mail-ը։


Ծնունդով Կոնգոյից մի կին Նյու Յորքում դիմել է բժիշկների՝ ստամոքսի կծկումների գանգատներով։ 50-ամյա կնոջ օրգանիզմում հայտնաբերել են լիտոպեդիոն ՝ արգանդում մահացած և քարացած երեկա, որն իրենից կալցիֆիկացված պտուղ է ներկայացնում։


Այս հազվագյուտ երևույթը գրանցվել է շուրջ 300 մարդու մոտ, առաջին անգամ Ֆրանսիայում՝ 1582 թվականին։ Պտուղը կարող է կալցիֆիկացվել՝ մեռնելով արտարգանդային հղիության ժամանակ։ Որոշ դեպքերում կանայք տասնամյակներ շարունակ կրում են պտուղը՝ առանց իմանալու:


 
Հիվանդը հրաժարվել է բուժումից։ Նա ի վերջո մահացել է թերսնուցումից, որն առաջացել էր այն պատճառով, որ պտուղն արգելափակել էր նրա բարակ աղիքը:


Մահը կարող է առաջանալ սրտի կանգի կամ առիթմիայի պատճառով՝ հյուսվածքների դեգրադացիայի պատճառով: Նաև թերսնուցումը կարող է հանգեցնել մահացու վարակի։


Երիտասարդ տարիքում հակամարտությունների պատճառով կինը երկու անգամ ստիպված է եղել լքել հայրենի վայրերը ՝ սկզբում Կոնգոյից տեղափոխվելով Բուրունդի, իսկ հետո՝ Տանզանիա։ Տանզանիայում նա բնակություն է հաստատել և բնական ճանապարհով ութ երեխա է լույս աշխարհ բերել։ Երեքը մահացել են ծննդաբերությունից անմիջապես հետո։ Իր իններորդ հղիության ընթացքում նա այցելել է փախստականների ճամբարի կլինիկա՝ հղիության 28-րդ շաբաթում նկատելով, որ իր երեխան այլևս չի շարժվում:


Բժիշկները նրան ասել են, որ երեխայի սիրտը չի բաբախում, և խորհուրդ են տվել նրան վերադառնալ երկու շաբաթ անց, եթե վիժում չլինի: Մի անգամ կլինիկայից դուրս նրան դիմավորել էին մարդիկ, ովքեր նրան մեղադրել էին երեխային սպանելու մեջ։ Դա հանգեցրել էր նրան, որ մայրը որոշել էր այլևս չդիմել բժշկական օգնության: Այնուհետև նա ինը տարի մահացած պտուղ է կրել և չի շփվել բժիշկների հետ։


ԱՄՆ-ում բժիշկները նրան համոզել են հակաբիոտիկներ և դեղամիջոցներ ընդունել զարկերակային ճնշումն իջեցնելու համար։ Բայց նա շարունակում էր հրաժարվել վիրահատությունից։ Ընդունելություններից մեկին նա ասել է, որ պարզապես բուժման ցանկություն չունի։ Կինը մահացել է ԱՄՆ ժամանելուց մոտ 14 ամիս անց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր