Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

23 դեկ 2021 11:22

Չկատարված խոստումների դիմաց Հայաստանը ստիպված կլինի բավական թանկ վճարել էժան գազի համար

Ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցություններն ավարտվել են. Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազը չի թանկացնի, բայց Հայաստանի կառավարությունը դրա դիմաց ստիպված կլինի տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար վճարել «Գազպրոմ Արմենիային»։
Ռուսաստանի հետ բանակցությունների այս ավարտն այսօր արձանագրվել է ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ, որով առաջարկվում է համապատասխան փոփոխությունը կատարել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին փոփոխություններ կատարելու մասին» հայ–ռուսական համաձայնագրում։
«Գազպրոմ Արմենիային» վճարվող տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլարը, ըստ հավելյալ արձանագրության, նախատեսված է Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը փոխհատուցելու համար։
Բանն այն է, որ «Գազպրոմի» կողմից կատարված ներդրումներով վերագործարկված այս Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով ռուսական կողմը ոչ միայն չի ստացել գործարքով խոստացված շահույթը, այլև հակառակը` վարկային պարտավորությունների պատճառով արդեն շուրջ 100 մլն դոլարի վնաս է կրել։
Իսկ պատճառը պարզ է. որպեսզի Հրազդանի ՋԷԿ–ն աշխատեր ՀՀ իշխանությունների խոստացած հզորությամբ, Հայաստանը պետք է ապահովեր ստացվող էլեկտրաէներգիայի սպառումը, ավելի ճիշտ` արտահանումը դեպի Իրան, իսկ դրա համար պետք է կառուցվեր տարիներ առաջ խոստացված ու մինչ օրս չիրականացված Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը։
Եվ, ահա, չկատարված խոստումների դիմաց Հայաստանը ստիպված կլինի բավական թանկ վճարել։ Ռուսաստանն էլ խոստացել է դրա դիմաց առաջիկա 10 տարիներին հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 165 ԱՄՆ դոլար 1000 խոր. մետրի համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր