ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

23 դեկ 2021 14:17

Հայ-թուրքական հարաբերությունները և «Նոր ՆԱՏՕ»-ն.սա Թուրքիային ևս մեկ օգուտ կբերի

Թուրքական մերձիշխանական կայքի վերլուծաբան Բեքիր Հազարն իր սունյակում գրել է, որ ՆԱՏՕ-ն արդեն մեռած է, իսկ ապագայում կվերածնվի «Նոր ՆԱՏՕ»: Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ Թուրքիան իր երկարաժամկետ ծրագրերով ներդրումներ է անում ապագայի մեջ և կարևոր քայլեր անում «Նոր ՆԱՏՕ»-ում «խոսք ասելու» իրավունք (գերակա դիրք-խմբ.) ունենալու համար:

Այս համատեքստում հոդվածագիրը հետևյալ դիտարկումն է անում. «Պարզ է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի քայլերը խոշոր ներդրում են լինելու տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության ապահովման համար: Սակայն ամենակարևոր արդյունքը Մետաքսի ճանապարհին ռուս-իրանական աքցանից կախված Հայաստանին հանելը և Թուրքիայի գլխավորած տարածաշրջանային առանցքին մոտեցնելը կլինի: Այսպիսով Մետաքսի ճանապարհին և Վաշինգտոն-Անկարա-Մոսկվա առանցքի «բարդ թնջուկներից» մեկը կարծեք թե կլուծվիի՝ հօգուտ Թուրքիայի: Դրանով կհաղթահարվի ևս մեկ խոչընդոտ, որը գտնվում է Մետաքսի ճանապարհը վերահսկող Նոր ՆԱՏՕ-ի գոտու ճանապարհին, որտեղ գլխավոր դերում կլինի հենց Թուրքիան»:

Հեղինակի պնդմամբ՝ սա Թուրքիային ևս մեկ օգուտ կբերի: Այն է՝ ԱՄՆ-ում կնվազի հայկական լոբբիի հակաթուրքական գործունեությունը, անգամ միջնաժամկետ պլանում հնարավոր է համարվում Անկարայի և հայկական Սփյուռքի համագործակցությունը:

Ըստ հեղինակի՝ Թուրքիան իր ազդեցությունը կընդլայնի Եվրասիայում, Կովկասում, Մետաքսի ճանապարհին, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ու կդառնա անկասելի կդառնա, երբ, հաղթելով «տնտեսական ազատագրական պատերազմը», ամբողջովին հայտարարի անկախության մասին:

Աղբյուր`    ahaber.com.tr

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր