Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

25 դեկ 2021 15:45

Ո՞րն է Իրանի վրդովմունքի պատճառը, ինչո՞ւ է Անդրկովկասում աչքի ընկնում փոփոխական քայլերով

Կովկասագետ և «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Անդրկովկասում Իրանի վարած քաղաքականությանն ու վերջերս աչքի ընկնող փոփոխական քայլերին: Ըստ նրա՝ Իրանը բոլորովին վերջերս զորքեր էր մոտեցնում Ադրբեջանի հետ սահմանին՝ անցկացնելով վերջին 30 տարվա ամենամասշտաբային զորավարժությունները: Դա տեղի էր ունենում իրանական և ադրբեջանական ԶԼՄ-ներում միմյանց դեմ հնչող հռետորաբանության ֆոնին, երբ Թեհրանը Բաքվին մեղադրում էր Իսրայելի հետ համագործակցության մեջ:


Իրանի վրդովմունքի պատճառը մի շարք ազդեցիկ շրջանակներում պայմանավորում էին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով, երբ տարածաշրջանում ի հայտ եկավ Թուրքիայի ազդեցության մեծացումը, մինչդեռ Թեհրանը բացառվել էր հակամարտության հնարավոր միջնորդների շարքից: Վարկած կար, որ Իրանում հայկական սփյուռքի միջոցով ցանկանում էին դուրս գալ ԱՄՆ-ում հայկական սփյուռքի առաջնորդների վրա՝ նպատակ ունենալով խափանել կամ ներգրավվել Մոսկվա-Բաքու-Անկարա մարտավարական դաշինքում:


Այժմ Թեհրանը հանկարծակիորեն դադարել է ահազանգել «տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխության» մասին և կտրուկ փոխել է իր անդրկովկասյան քաղաքականությունը: Հեղինակը հիշեցնում է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այցելել էր Իրան, որից հետո պայմանավորվածություններ էին ձեռք բերվել գազային ոլորտում, այդ թվում՝ Թուրքմենստանից և դեպի Նախիջևան մատակարարումների մասին՝ փոխանակման սկզբունքով: Այնուհետև կայացել է երկրների նախագահների հանդիպումը, որին հաջորդել է Մոսկվայում կայացած առաջին հանդիպումը՝«3+2» ձևաչափով (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան և Հայաստան): Իսկ օրերս կայացել է Իրանի ԱԳ նախարարի այցը Բաքու:


Ըստ Տարասովի՝ մինչև վերջերս Իրանի ներգրավվածությունն Անդրկովկասի տարածաշրջանային գործընթացներին պայմանավորված էր հետևյալ հիմնական գործողությունների հետ. հարաբերությունների խորացումը Հայաստանի հետ և Ադրբեջանում իրավիճակի վրա ինչ-որ կերպ ազդելու փորձերը:


Հաջորդ երկու սկզբունքները հատվում են. թույլ չտալ թուրքական և հնարավորության դեպքում ռուսական ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում: Սակայն ներկա պահին Թեհրանը, թվում է, որոշել է ընդունել ազդեցության եռանկյունաձև բաժանման պատմական բանաձևը՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա տեսքով: Ժամանակ է պետք հասկանալու համար, թե Թեհրանի որ գործողություններն են պայմանավորված իրավիճակի գործոններով և որոնք՝ ռազմավարական:


Իսկ այժմ «սուբյեկտիվ գործոնների» մասին: Ըստ փորձագետի՝ Իրանի իշխանություններում եղել են և այժմ էլ կան ուժեր, որոնք ճիշտ չեն համար Ալիևին, Էրդողանին կամ Պուտինին աջակցելու որոշումը: Ճիշտ է, այսօր այս ուժերն արտաքին քաղաքականության վրա չեն ազդում:  


Պետք է հաշվի առնել, որ Անդրկովկասում նոր փոփոխությունների ռազմավարական մասշտաբը և վեկտորը դեռ նոր է ձևավորվում: Միևնույն ժամանակ ստացվում է այնպես, որ Ռուսաստանը ստիպված է գրեթե զրոյից հաստատել իր դերը տարածաշրջանում: Մինչդեռ պատմական եռանկյունու երեք երկիրը խուսափում են առճակատումից Անդրկովկասում և ձգտում են պաշտպանել փոխադարձ շահերն անվտանգության հարցերում: Սակայն գալիս է ժամանակը՝ նորովի նայելու ինչպես Ռուսաստանի կովկասյան քաղաքականությանն ընդհանուր առմամբ, այնպես էլ նրա հարաբերություններին Իրանի և Թուրքիայի հետ, որոնց հետ նրան կապում է միայն այսպես կոչված՝ իրավիճակային գործընկերությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր