Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

27 դեկ 2021 10:47

ՌԴ-ում 4 հոգուց կազմված ընտանիքի են մահացած հայտնաբերել, այդ թվում՝ երկու երեխայի

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքում 4 հոգուց կազմված ընտանիքի են մահացած հայտնաբերել, այդ թվում՝ երկու երեխայի: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

«Դեպքի վայրում՝ բնակարանում, հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և երկու անչափահաս երեխայի մարմին՝ առանց կյանքի նշանների՝ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վիրավորումներով»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Երկրի ՆԳՆ շրջանային վարչության տվյալներով՝ հերթապահ մասին է դիմել տան տիրուհին, որն այն վարձով էր տվել: Հայտնաբերված մարմինները պատկանում են 1983 և 1986 թվականներին ծնված ամուսիններին ու 2010 և 2014 թվականներին ծնված երեխաներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր