ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

28 դեկ 2021 12:40

Իսագուլյանին ձերբակալել են՝ զինված ներխուժելով բնակարան, կինն ուշագնաց է եղել

Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է բիրտ ձևով. զինված ներխուժել են վերջինիս բնակարան, կինն ուշագնաց է եղել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը։ 


Պաշտպանը գտնում է, որ Իսագուլյանին կալանավորման հիմքով ձերբակալելու անհրաժեշտություն չկար, քանի որ Իսագուլյանը մշտապես ներկայացել է ցանկացած մարմին, նույնիսկ՝ առանց ծանուցման, հետևաբար, նրա գնահատմամբ՝ Իսագուլյանի ձերբակալությունը պարզապես հերթական «մասկի շոուն» էր։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Խոսքը՝ Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական գործակալ լինելու մասին ասուլիսում արված գնահատականների վերաբերյալ հարուցված քրեական գործի մասին է։


Պաշտպանի գնահատմամբ՝ մեղադրանքն իր սկզբնական ձևավորմամբ արդեն իսկ հիմնավորում է, որ իրականության հետ կապ չունի, քանի որ, ըստ մեղադրանքի, ասուլիսը հրավիրվել է «168 ժամ» լրատվական կայքի կողմից, մինչդեռ՝ լրատվականը մամուլի ակումբ չէ և չի կարող մամուլի ասուլիս հրավիրել։


Բացի այդ՝ Ծառուկյանն ընդգծեց, որ Իսագուլյանն ասուլիսի ժամանակ որևէ կերպ իրավապահ մարմիններին չի դիմել, ինչի մասին պաշտպանության կողմը բարձրաձայնել է՝ ինչպես վարույթ իրականացնող մարմնում, այնպես էլ՝ դատարանում՝ կալանավորման միջնորդության քննության ընթացքում, ինչի արդյունքում դատարանը փաստել է, որ դիմել է ՌԴ իրավապահ ծառայություններին։


«Եթե անձը պետական դավաճանության մասին հայտարարություններ է անում և դիմում է ՌԴ-ին, ապա ինչ կապ ունի ՀՀ-ում ՔՕ 333-րդ հոդվածով քրեական գործի հարուցումը։ Էլ չեմ ասում՝ ՀՀ պետական դավաճանի մասին ինչպես կարելի է դիմել ՌԴ հատուկ ծառայություններին։ Անտրամաբանական շարահյուսություններ են առկա դատարանի որոշման մեջ, որը խոսում է միայն մի բանի մասին՝ ուղղակի պեղել են Իսագուլյանին կալանավորելու հիմքեր»,- նշեց Ծառուկյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր