Արդեն հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը          Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված վերջին ջանքերը       Գագիկ Բեգլարյանի՝ փողերի լվացման գործը դատարանում է, պետությանը հասցվել է 2 մլրդ 327 մլն դրամի վնաս    

13 մայիս 2025 09:55

Հանձնարարել է «մառոզ անել», «փռել» ասֆալտին, ձերբակալել՝ ընդգծված նվաստացուցիչ ձևով, նկարահանել, տարածել «մասկի շոուն»՝ ապահովելու համար. «Փաստ»

Հանձնարարել է «մառոզ անել», «փռել» ասֆալտին, ձերբակալել՝ ընդգծված նվաստացուցիչ ձևով, նկարահանել, տարածել «մասկի շոուն»՝ ապահովելու համար. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ և ավելի ամրացած գիտակցությամբ, որ երկու լարի վրա խաղալու իր ցանկությունը տապալված է:

Նրա ներքին լարվածությունն ավելի է աճել, երբ արդեն Հայաստանում տեղեկություններ է ստացել սեփական կուսակցության վերնախավի շարքերում ջղաձգումների, լարվածության, ապագայի հետ կապված անվստահության վերաբերյալ, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապված որոշակի բիզնես շրջանակներում տարածվող տեղեկությունների մասին, որ վարչապետի մոսկովյան այցն անարդյունավետ է եղել։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, որպես սեփական շարքերում ապատիկ մթնոլորտի լիցքաթափման գործիք՝ որոշվել է կազմակերպել հերթական «մասկի շոուն», որի թիրախում են լինելու ընդդիմությանը հարող բիզնեսմենները:

Ըստ մեր զրուցակցի, կազմված է անձանց համապատասխան ցանկ, և ուժայիններին հանձնարարվել է մոտ օրերի ընթացքում այդ բիզնեսմեններին «փռել» ասֆալտին, ձերբակալել՝ ընդգծված նվաստացուցիչ ձևով, նկարահանել, տարածել «մասկի շոուն»՝ ապահովելու համար հանրային լայն արձագանք. ավելին, դրա համար որոշվել է ներգրավել իշխանությանը սպասարկող հնարավոր բոլոր հարթակները՝ հեռուստաընկերություններից, կայքերից և յութուբյան ալիքներից մինչև տիկտոկյան բազմաթիվ «օգտատերեր»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 13․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր