Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

28 դեկ 2021 14:02

ՌԴ ՊՆ-ն զգուշացրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զինված հակամարտության վտանգի մասին

ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի սադրանքները Ռուսաստանի սահմանների մոտ մեծացնում են զինված հակամարտության վտանգը։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։

«Վերջին շրջանում դաշինքն անցել է ուղղակի սադրանքների պրակտիկային՝ կապված զինված առճակատման բարձր ռիսկի հետ»,-ասել է նա Մոսկվայում օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչների և ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ: Որպես տիպիկ օրինակ է բերել 2021 թվականի հունիսի 23-ին բրիտանական URO Defender կործանիչի փորձը՝ ներթափանցելու Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր՝ Ղրիմի ափի Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում:

«Հատկանշական է, որ բրիտանական ռազմածովային ուժերի նավի գործողություններն ապահովում էր ամերիկյան ռազմավարական հետախուզական RC-135 ինքնաթիռը»,-հավելել է նա:

Ֆոմինը նշել է նաև, որ սևծովյան տարածաշրջանում 2020 թվականի համեմատությամբ հետախուզական ինքնաթիռների կիրառման ինտենսիվությունն աճել է ավելի քան 60 տոկոսով, թռիչքների թիվը 436-ից հասել է 710-ի։ «Ղրիմի արևմտյան մասում Ռուսաստանի սահմանին նվազագույն մոտեցումը եղել է 15 կիլոմետր»,- նշել է Ֆոմինը։

Նախարարության խոսնակն ընդգծել է, որ սևծովյան գոտում ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում օպերատիվ և մարտական ​​պատրաստության գործողությունների մասշտաբն ու ինտենսիվությունը մեծանում է։ 2021 թվականին ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի կողմից ընդհանուր առմամբ անցկացվել է 15 զորավարժություն՝ նախորդ տարվա 8-ի դիմաց: Նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի ոչ տարածաշրջանային պետությունների նավերի և օժանդակ նավերի առկայությունը Սև ծովում «իրականում մշտական ​​է դարձել»։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրերի նախագծերը։ Փաստաթղթերում, մասնավորապես, Մոսկվան կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամներին զերծ մնալ հետագա ընդլայնումից դեպի Արևելք և հրաժարվել Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի այլ պետությունների տարածքում ցանկացած ռազմական գործունեություն իրականացնելուց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր