Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը          Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները       Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին    

28 դեկ 2021 14:33

Բանակում կադրային փոփոխությունների անհրաժեշտություն կա.հին մեթոդներով մենք արդյունքների չենք հասնի

Սահմանի կահավորման խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, բայց այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում: Լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:


Պատգամավորը վստահեցրեց, որ զինվորներն առաջնագծում ապահովված են ծածկով, հատուկ կահավորված տնակներ են կառուցվում դիրքերում, որոնք պաշտպանում են ցրտից և բարձր ջերմաստիճանից:


Արման Խաչատրյանը պնդեց՝ ՊՆ-ում լուրջ ու ծավալուն կադրային փոփոխություններ պետք է իրականացվեն.


«Մենք անցել ենք պատերազմի միջով, պրակտիկ տեսել ենք՝ որտեղ, ի՞նչ խնդիրներ կան։ Բանակում պետք է կադրային լուրջ փոփոխություններ իրականացվեն, բանակում պետք է լինեն այնպիսի կադրեր, որոնք այսօրվան են համահունչ ու կարող են այսօրվա պայմաններում նոր բանակի ձևավորման մեջ լուրջ դերակատարում ունենալ»,-ասաց պատգամավորը և հավելեց՝ Հայաստանն ունի նոր մարտահրավերներ, ուստի այս պայմաններում պետք է ունենանք նոր կադրեր, մտածելակերպ, և ՊՆ-ում ձևավորենք զինվորական նոր գիտելիքներով զինված կադրային ինստիտուտ.


«Հին մեթոդներով, կառավարման հին համակարգով մենք երկարատև ժամանակ արդյունքների չենք հասնի, հետևաբար, կադրային փոփոխությունը շատ տրամաբանական է և պահանջված: Գեներալ կլինի, թե՝ ավագ լեյտենանտ, որևէ նշանակություն չունի, պետք ծառայության մեջ լինեն այն մարդիկ, որոնք ունեն բարեփոխումների տեսլականը, մենք չենք կարող բարարավել նրանով, ինչը կա։ Այն՝ ինչը որ կար, մեզ բերեց արհավիրքի ու պատերազմում տեսանք բավականին լուրջ խնդիրներ`սկսած զորահավաքային խնդիրներից, վերջացրած կոնկրետ մարտերի կառավարման խնդիրներով»,-ասաց Արմեն Խաչատրյանը և շեշտեց՝ բանակում կադրային փոփոխությունների անհրաժեշտություն կա.


«Բանակում կան երիտասարդ լավ կադրեր, որոնք երկար տարիներ ծառայել են բանակում, սակայն բարձր պաշտոնների չեն եղել, պետք է այս մարդկանց առաջ բերել»,-ասաց պատգամավորը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր