Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

28 դեկ 2021 15:49

Տեղական ու ներկրված թռչնամսի գները հավասարվել են, երշիկեղենը կարող է թանկանալ

Հայաստանում թռչնամսի շուկայի զարգացման համար բավական լուրջ հիմքեր են ստեղծվել։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` ներկայացնելով 2021թ–ին այդ ոլորտում կատարված ուսումնասիրությունները։
«Արդյունքները ցույց են տալիս, որ տեղական արտադրության թռչնամիսը լիովին մրցակցային է ներմուծվող թռչնամսի նկատմամբ։ Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները` դրանք գնային առումով գրեթե հավասարվել են տեղական թռչնամսի գներին։ Բացի այդ, տեղականը թարմ է, իսկ ներմուծվողը` սառեցված»,– ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` ուսումնասիրության արդյունքներն արդեն ներկայացվել են էկոնոմիկայի նախարարությանը ոլորտի զարգացման ծրագրեր մշակելու համար։ Առաջիկայում նաև քննարկումներ են նախատեսվում տեղական արտադրողների հետ։
ՄՊՀ դիտարկումների համաձայն` հավի մսի գինը Հայաստանում 2021թ–ի մայիսին եղել է 1320-1450 դրամ, դեկտեմբերին` 1490-1510։ Այդուհանդերձ, հավի մսի շուկայում, ըստ նրա, խնդիրները դեռ շարունակվում են։ Բայց դրանք, ըստ նրա, նկատվում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում։ Որոշ երկրներում կառավարություններն անգամ քվոտաներ են կիրառել գների կարգավորման նպատակով։
«Այս է պատճառը, որ ես ասում եմ` այս շուկայում Հայաստանը մեծ պոտենցիալ ունի»,– ասաց Գևորգյանը։
Իսկ տեղական երշիկեղենի արտադրության ոլորտում հանձնաժողովը խնդիրներ է հայտնաբերել, որոնց շտկումը, Գևորգյանի կանխատեսմամբ, կարող է հանգեցնել գների բարձրացման։
ՏՄՀ կատարած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է, որ երշիկների ու նրբերշիկների մակնշումները չեն համապատասխանում դրանց իրական բաղադրություններին։
«Օրինակ` եթե մակնշման մեջ նշվում է տավարի միս` 80 տոկոս, ուրեմն պետք է լինի 80 և ոչ թե 5 տոկոս միս»,– ասաց ՄՊՀ նախագահը։

Գևորգյանը չբացառեց, որ այս պրոցեսի հետևանքով Հայաստանում երշիկի ու նրբերշիկի գները կարող են բարձրանալ։
«Եթե դա կլինի այն բանի արդյունքում, որ մարդիկ ձեռք կբերեն այն ապրանքը, որը ցանկանում են գնել ու ինքնախաբեությամբ չեն զբաղվի, ուրեմն կլինի նորմալ»,– ասաց նա։
Հայտնաբերված իրավախախտումներով հարուցված 12 վարույթների դեպքում 10 տնտեսվարողներն ընդունել են իրենց մեղքը, 2-ը` բողոքարկել հանձնաժողովի որոշումները։ Բայց Գևորգյանի խոսքով` կատարված լրացուցիչ լաբորատոր փորձաքննությունները ևս հաստատել են հանձնաժողովի դիրքորոշումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր